Նեպալի արեւելյան Սունսարի շրջանում Կոսի գետի վրա գերբեռնված շոգենավ է շրջվել: 20 մարդ անհետ կորել է, 37-ին հաջողվել է փրկել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է տեղի ոստիկանությունը
Իրավապահների տվյալներով՝ նավը շրջվել է գերբեռնվածության եւ ջրի արագ հոսանքի հետեւանքով: Տագնապի ազդանշան ստանալուց հետո որոնողա-փրկարարական գործողություն է սկսվել՝ Նեպալի զինվորական, ոստիկանական ուժերի մասնակցությամբ:
Նավի կործանման մեղավորներից մեկը փախուստի է դիմել, նրան որոնում են: Երկրորդ կասկածյալը ձերբակալված է: Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ նավում 42 մարդ է եղել, սակայն ուղեւորների վկայությունները տարբերվում են նրա ցուցմունքից:




























