Ամերիկյան Մինեսոտա նահանգի Սենթ Քլաուդ քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է առեւտրի տան այցելուների վրա: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Star Tribune պարբերականը:

Բնակավայրի ոստիկանության ղեկավար Բլեր Անդերսոնը պատմել է, որ տղամարդն Ալլահի անունն է հիշատակել, նաեւ տուժածներից մեկին հարցրել, արդյո՞ք մահմեդական է:

Անդերսոնն առայժմ պատահածն ահաբեկչություն չի կոչում: Ըստ նրա՝ 8 տուժածի հիվանդանոց են տեղափոխել, ավելի ուշ 7-ին տուն են ուղարկել:

Անվտանգության պահպանության մասնավոր կազմակերպության համազգեստով հարձակվողին ոստիկանները գնդակահարել են: