Թաիլանդի հարավային Սամուի կղզում 2 տարեկան ռուսաստանցի երեխան հիվանդանոց է տեղափոխվել՝ մարդու համար վտանգավոր կուբոմեդուզայի խայթոցից այրվածքի հետեւանքով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ThaiPBS հեռուստաալիքը:
Երեխան լողալիս ուժեղ այրվածք է ստացել եւ կորցրել գիտակցությունը: Փրկարարները երեխային տեղի հիվանդանոց են տեղափոխել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Կուբոմեդուզաները կամ ծովային իշամեղուները բնակվում են արեւադարձային կամ մերձարեւադարձային ջրերում: Այս թունավոր էակները հաճախ հանդիպում են Ավստրալիայի եւ Թասմանիայի ափերին: Անցյալ տարի Սամուի կղզում կուբոմեդուզայի այրվածքից 26-ամյա գերմանուհի զբոսաշրջիկ է մահացել:



























