Ռուսաստանի ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտարարել է, որ Ալթայի երկրամասում ընտրախախտումների մասին հաղորդագրությունների հետ կապված ստուգումներ կանցկացվեն: Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի՝ ներկայում խնդրով զբաղվում է նաեւ ՆԳՆ-ի կենտրոնական ապարատը:
Պամֆիլովայի խոսքով՝ եթե փաստերը հաստատվեն, ԿԸՀ-ն կպահանջի քրեական գործ հարուցել եւ շրջանում ընտրությունները չեղարկելու նպատակահարմարության հարց կբարձրացնի:
Ռուսաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Բացի այդ, երկրի մի շարք շրջաններում նաեւ տեղական ղեկավարների են ընտրում:





























