Մոսկվայի կենտրոնում ընտրատեղամաս մտած տղամարդը՝ ենթադրյալ պայթուցիկ սարքով, վնասազերծվել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրին:
«Ուժայինները վնասազերծել են տղամարդուն, որը սպառնում էր պայթեցնել Հայկական նրբանցքում տեղակայված ընտրատեղամասը»,- ասել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ նա ընտրատեղամասի երկրորդ հարկում 4 անձի էր պահում: Նախնական տեղեկություններով՝ նրա մոտ կոճակով գոտի է եղել: Նրան արդեն դուրս են բերել տեղամասից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայկական նրբանցքում գտնվող ընտրատեղամաս անհայտ տղամարդ է մտել եւ սպառնացել պայթեցնել այն:



























