ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգում՝ երկաթուղային կայարանի մոտ, որտեղ ավելի վաղ կասկածելի իր էր հայտնաբերվել, պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է NJ.com–ը։

Հաղորդվում է, որ «Էլիզաբեթ» կայարանում պայթյունը  հնչել է սեպտեմբերի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։40-ին, երբ ռոբոտն ուսումնասիրում էր երկաթուղու վրա գտած կասկածելի առարկան։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

CNN–ի փոխանցմամբ՝ կասկածելի փաթեթը պայթեցրել էին իրավապահ մարմինները։