Չինացի միլիոնատիրոջ որդին՝ Վանգ Սիքոնգը, Կոկո անունով շան համար 8 նմուշ iPhone 7 է գնել դրանց վաճառքի մեկնարկի օրը, հայտնում է CNN–ը՝ վկայակոչելով Weibo կայքում շան հաշիվը։

Չինաստանում iPhone 6–ն արժի 1047 դոլար, իսկ iPhone 7 Plus–ի գինը 1197 դոլար է։

Սա առաջին դեպքը չէ, երբ Սիքոնգն իր շան համար նման թանկարժեք նվերներ է մատուցում։ 2015–ին նա Կոկոյին 2 հատ Apple Watch էր նվիրել՝ 37 հազար դոլար արժողությամբ թեւնոցներով։