Մոնղոլիայից եւ Հարավային Կորեայից գենետիկները Չինգիզխանի մոտ եվրոպական արմատներ են հայտնաբերել: Մասնագետները հետազոտել են Մոնղոլական կայսրության հիմնադիր եւ առաջին մեծ խան Չինգիզխանի եւ նրա ազգականների գերեզմանը, հայտնում է Informing-ը:
Արդյունքում գիտնականներին հաջողվել է պարզել թաթար-մոնղոլական հորդայի խանի ռասայական պատկանելիությունը: Մասնագետները Մոնղոլիայում Տավան Տոլգոյ կուրգանում, որի վրա ծածանվում էր Չինգիզխանի տոհմի զինանշանը, տղամարդու չորս եւ կնոջ երեք կմախք են հայտնաբերել:
Դամբարանի տարածքում հայտնաբերված ռադիոածխածնային վերլուծության իրականացման ընթացքում հաջողվել է որոշել թաղված մարմինների տարիքը: Հետազոտողների խոսքով, կուրգանում թաղված մարդիկ ապրել են պատմական նույն ժամանակաշրջանում, ինչ Մեծ խանն ու նրա երեխաները (1130-1250 թթ.):
Հաջողվել է պարզել նաեւ, որ բոլոր թաղվածների մասունքները պատկանել են նույն հապլոխմբին եւ գենային հավաքածուում նույն մուտացիաներն են ունեցել:
Եթե ավելի վաղ համարվում էր, որ Չինգիզխանը ասիական հապլոխմբի ներկայացուցիչ է, գիտնականների վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ թաթար-մոնլողական լծի առաջնորդը եվրոպական արմատներ է ունեցել:





























