Լեհաստանում հայտնաբերվել է ժամանակի սրվակ, որը նացիստներն էին գրեթե 80 տարի առաջ պահել Զլոցենեց քաղաքի մոտ գտնող ուսումնական ճանբարում: Սրվակի մեջ Ադոլֆ Հիտլերի «Մայն կամփֆ» գրքի երկու օրինակ է, հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Սրվակը գտնելուց հետո այն բացել են Շչեցինում Ազգային թանգարանում : Պղնձյա ցիլինդրի պարունակությունը հոյակապ պահպանվել էր: Դրանում գրքերից բացի կային նաեւ թերթեր, որոնք տարեգրված էին 1939 թ. ապրիլով, մետաղադրամներ, պերգամենտ ու Հիտլերի լուսանկարները:

Օրդենսբուրգյան ճամբարները շենքերի համալիրներ են, որոնք նացիստներն էին կառուցել նացիոնալ սոցիալիստական կուսակցության երիտասարդ անդամներին կրթելու համար:

«Մայն կամփֆը» Հիտլերը 1924-ին է գրել ու հրապարակել 1925-ին: Այն պարունակում է եւ ինքնակենսագրական տարրեր, եւ նացիոնալ սոցիալիզմի գաղափարներ: