Երիտասարդ ամերիկուհին՝ 19-ամյա Շելբի Էյքսը Ջոնսոն օկրուգից, շփոթել է հեռախոսային համարը ու թմրադեղեր գնելու առաջարկով «ՍՄՍ» հաղորդագրություն ուղարկել ոստիկանության աշխատակցին, հայտնում է Fox59–ը:
Ոստիկանները կապվել են աղջկա հետ ու պայմանավորվել գործարքի մասին: Էյքսը «գնորդներին» վաճառել է 700 դոլար արժողության մետամֆետամին ու ցավազրկող միջոցներ, որոնք հասանելի են միայն բժշկի դեղատոմսով:
Ոստիկանության աշխատակիցները կալանավորել են աղջկան, նրան սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում:





























