Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը NEWS.am–ի հետ զրույցում դժվարացավ կանխատեսել, թե Կարեն Կարապետյանը ինչ լծակներով եւ որքանով կկարողանա բարեփոխումներ կատարել նոր ձեւավորվող կառավարությունում։
«Մեկ անձով ամեն ինչ չի կարելի պայմանավորել, բայց անձը, իհարկե, դեր ունի։ Հիմա չեմ կարող գուշակել, թե ինչեր կարող է կատարել Կարեն Կարապետյանը, բայց կարծում եմ՝ կա նոր տրամադրվածություն՝ փոփոխություններ իրականացնելով վիճակը բարելավել։ Կոչ եմ անում համբերություն ունենալ»,–ասել է Պավել Սաֆարյանը։
Անդրադառնալով վարչապետի այն սկանդալային հայտարարությանը, որ բիզնես չեն խլի, ֆինանսների փոխնախարարը նշել է, որ նրա ասածը ամենեւին չի նշանակում, որ մինչ այդ խլում էին. «Դա նշանակում է այն, ինչ որ ասել է։ Առաջարկում եմ հարց տալ ֆինանսների բնագավառից։ Ես չեմ կարող մեկնաբանել՝ այդ հայտարարությամբ ինչ է նկատի ունեցել։ Վարչապետը պարզ ասել է ՝բիզնես չենք խլի, հիմա հնարավոր է՝ եղել է, հնարավոր է՝ չի եղել, բայց ինքը պատմական անդրադարձ չի կատարել, չէ՞, ասել՝ ի տարբերություն մյուսների.. ինչի՞ եք ուզում, անպայման հակադրվել»,–ասել է փոխնախարարը։





























