Դեպք էր, որը եղավ, որի մասին գնահատականներ տրվեցին: Հուլիսին ոստիկանության պարեկա- պահակային գնդի գրավման մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

«Այս պահին չեմ ուզում դրա մասին խոսել, ստացվել է հիմա, որը կանխվեց միաժամանակ. իշխանությունն իր գործն արեց, էն մարդիկ էլ, ովքեր հանցագործություն էին կատարել, իրենց գիտակցությամբ եկան եզրահանգման»,- ասաց Ալիկ Սարգսյանը:

ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ այլ մեկնաբանություն Ալիկ Սարգսյանը չցանկացավ տալ, միեւնույն ժամանակ, հրաժարվեց խոսել ոստիկանության գործողությունների, մասնավորապես բացթողումների մասին:

«Ոստիկանության աշխատանքը չեմ վերլուծում, պատշաճ չեմ համարում խոսել ոստիկանությունից»,- ասաց Ալիկ Սարգսյանը եւ հեռացավ: