Հունաստանի արեւմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4,8 մագնիտուդ: Երկրաշարժը գրանցվել է Հունաստանի կենտրոնական հատվածում գտնվող Յանինա քաղաքից 43 կմ հարավ-արեւմուտք, Էպիր մարզում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Այլ մանրամասներ չի հաղորդվում:



























