Հորդառատ անձրեւների հետեւանքով սեպտեմբերի 28-ին Բաքվի որոշ հատվածներում ջրի տակ են մնացել մասնավոր տների բակերը, փողոցներ եւ պողոտաներ, տրանսպորտի շարժումը դադարեցվել է:   

Ըստ haqqin.az-ի, տարերքի հետեւանքները վերացնելու համար ադրբեջանական մայրաքաղաքի շրջաններ անիջապես ուղարկվել է  Հատուկ ռիսկի փրկարարական ծառայության, Հրշեջ պահպանության պետական ծառայության  կենդանի ուժ եւ տեխնիկա:   

Իրականացված փրկարարական գործողությունների արդյունքում ջրի տակ մնացած մասնավոր տներից տարհանվել է 35 մարդ, որոնցից 17-ը երեխաներ են: Տվյալ պահին շարունակվում են ջրի տակ մնացած տարածքներից ջուրը հեռացնելու աշխատանքները: