Թուրքիայում շարունակվում են զանգվածային կալանքները: Այս անգամ օրդերներ են ստացվել բանտերի ու դատարանների աշխատակիցների կալանքի համար: CNN Turk -ը հայտնում է, որ ընդհանուր առմամբ 162 օրդեր է տրվել:

 Ոստիկանությունը ռեյդ է անցկացնում երկրի ամենախոշոր բանտերից մեկում՝ բանտերի ավելի քան 75 պահակներին կալանավորելու նպատակով: Բացի դրանից ռեյդեր են անցնում նաեւ Ստամբուլի դատարաններում:

Իշխանությունները հայտնում են, որ ձերբակալությունները կապակցված են հուլիսի 15-ի պետհեղաշրջման փորձի հետ: