Տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով՝ 2016 թվականի սեպտեմբերի 28-ից Երեւան քաղաքի Թեւոսյան եւ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կատարվել է երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախկինում չկարգավորվող այդ խաչմերուկում տեղակայվել է լուսացուցային օբյեկտ եւ այժմ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկության հերթականությունը կարգավորվում է լուսացույցի ազդանշաններով:





























