Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հավանություն կտա Լենինգրադյան փողոցը Արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու դիմումին, երբ այն ներկայացվի Մշակույթի հանձնաժողով:

«Միանշանակ միանում եմ նախաձեռնությանը: Այսօր Լենինգրադ քաղաքը չկա, բայց մենք ունենք Լենինգրադյան փողոց՝ Ռուսաստանին հաճոյանալու համար»,- NEWS.am-ին ասաց Անահիտ Բախշյանը:

Դիմումը Մշակույթի հանձաժողովում քննարկվելուց եւ դրական եզրակացություն ստանալուց հետո կքննարկվի ավագանու նիստում: Անահիտ Բախշյանը կարծում է՝ մինչեւ քաղաքական որոշում չլինի, ավագանին որոշում չի ընդունի: 

«Դա քաղաքական որոշում է լինելու: Մինչեւ վերեւից չասեն՝ այո, չի լինի, քանի որ  մեծամասնությունը հանրապետականներ են»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երիտասարդները ստորագրահավաք են սկսել այդ պահանջով: