Հալեպում Վիլլաներ հայաբնակ թաղամասի հրթիռակոծության հետեւանքով երեք հայ է զոհվե: Սիրիայում հրատարակվող «Գանձասար» թերթը գրում է, որ զոհվածներն են  Արման Հինտոյանը եւ Ծիլա Ճապաղջուրյան, զոհված կնոջ ինքնությունը դեռ չի պարզվել:

Թերթի տեղեկություններով վիրավորում է ստացել վեց հայ՝  Գառնիկ Կարապետյանը,Միրեյ Հինտոյանը, Ծովիկ Գապիքյանը, Փեթի Լախոյան-Հինտոյանը,Մովսես Հինտոյանը, Նազար Զարմինյանը:

 Նշենք, որ այսօր վաղ առավոտից ահաբեկիչները գնդակոծում են Հալեպի Նոր գյուղ ու Վիլլաներ թաղամասերը:

Զոհվածների ու վիրավորվածների մասին տվյալները թարմացվում են: