Ախալցխայի Մարտա թաղամասում գտնվող հայկական Սբ. Նշան եկեղեցին վերջապես գիշերային լուսավորություն ունի, հաղորդում է akhaltskha.net-ը:
Ըստ այդմ, մի քանի օր առաջ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաջուտաձեն բարձրացել էր Սբ. Նշան եկեղեցի եւ զրուցել եկեղեցու հարեւանությամբ ապրող հայերի հետ: Նահանգապետը մարդկանց հետ քննարկել էր եկեղեցու լուսավորության եւ ժանգոտված գմբեթների ներկելու տեխնիկական հարցերը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին «Վրացական երազանք»-ի մեծամասնական պատգամավորի թեկնածու Գեորգի Կոպաձեն հանդիպել էր քաղաքի հայ հասարակության հետ, որտեղ խոստացել էր Սբ. Նշան եկեղեցու համար անցկացնել գիշերային լուսավորություն: Այդ ժամանակ մարդիկ պատգամավորի թեկնածուին խնդրել էին լուծել նաեւ ժանգոտված գմբեթների ու կտուրի ներկելու համար իրավունք ստանալու հարցը:




























