Վանաձորում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Այծեմնիկ Օհանյանը քվեարկել է հանուն բարգավաճ Վանաձորի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում թեկնածուն ասաց քվերակությանը մասնակցելուց հետո։
«Հանուն բարգավաճ, գեղեցիկ Վանաձորի, բարեկիրթ, արժանապատիվ ապրելու ընտրություն կատարեցի»,- ասաց նա։
Թեկնածուն նախընտրական քարոզարշավը «շատ տխուր ու վատ» գնահատեց։ «Բացի իշխող կուսակցությունից՝ ոչ մեկին ակտիվ քարոզարշավ թույլ չտվեցին, միայն թաղային հանդիպումներ եւ մամուլ։ Դա ամեն մեկի խղճին կմնա, ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նա՝ նշելով, որ խախտումների մասին դեռեւս տեղեկություններ չունի։
Հիշեցնենք, որ Վանաձորում ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն։





























