ՀՅԴ կուսակցությունից Գյումրիի քաղաքապետի թեկնածու Աշոտ Կուրղինյանը հավատում է, որ Գյումրիում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արդար ու թափանցիկ ընտրություններ են անցկացվելու:

«Եթե չհավատայինք, չէինք մասնակցի ընտրություններին: Սակայն, ինչպես ասում են, վստահիր, բայց ստուգիր: Մեր միակ անհանգստությունը ժամը 20:00-ից հետո ընտրատեղամասերում հաշվարկի գործընթացն է, որ արդար կատարվի, ինչպես նաեւ որոշակի տգեղ երեւույթների բացառումը մինչեւ ընտրատեղամաս մտնելը»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Կուրղինյանը:

Նշենք, որ ՀՅԴ-ական թեկնածուն ընտրության էր եկել ընտանիքի հետ, իր գնահատմամբ՝ տոնական տրամադրությամբ: