Վանաձորում ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Ռուբեն Ոսկանյանը քիչ առաջ 35/53 ընտրատեղամասում կատարեց իր քաղաքացիական պարտքը:

«Քվեարկեցի հանուն այն Վանաձորի, որտեղից մարդիկ ոչ թե հեռանում են, այլ վերադառնում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Ոսկանյանը:

Նրա խոսքով` թեեւ իրենք ուշ են միացել քարոզարշավին, սակայն կարճ ժամանակում կարողացել են լրացնել բաց թողածը:

«Փորձեցինք մեր ուժերը վերջում ավելի խտացնել: Մենք կարողացանք վերականգնել պակասը: Այս պահին մեր ունեցած հնարավորությունները վերականգնված են, մենք կարողացանք մեր ասելիքը տեղ հասցնել»,- ասաց թեկնածուն:

Նշենք, որ Վանաձորում ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն: