ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական եւ քվեարկության օրը՝ ժամը 12-ի դրությամբ ստացվել է տարբեր բնույթի 18 տեղեկատվություն, որից՝

- Շիրակի մարզ - 6,

- Լոռու մարզ - 5,

- Գեղարքունիքի մարզ - 4,

- Կոտայքի մարզ - 3:

Հաղորդումներ են ստացվել՝

- ԶԼՄ-ներից – 5,

- հանձնաժողովի անդամներից - 2,

- քաղաքացիներից – 9,

- ոստիկանության ծառայողներից - 2:

Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 18 նյութ:

Ոստիկանությունը օրվա ընթացքում պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, դրանց ստուգման եւ արդյունքների մասին:

Կոչ ենք անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին:

Հիշեցնում ենք, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի: