Այսօր` սեպտեմբերի 18-ին, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի թվով 377 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Վանաձորում եւ Գյումրիում ընտրում են ավագանիներ՝ կուսակցությունների համամասնական ընտրացուցակներով, իսկ հաղթող ուժերը րավունք կստանան քաղաքապետ նշանակել իրենց ցուցակից։
ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 14.00-ի դրությամբ 209700 է կամ 28.18 %:
Սեւանում ժամը 14-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 6902 քաղաքացի կամ ընտրողների 35.35 տոկոսը, Մարտունիում՝ 3180 քաղաքացի կամ 31.32 տոկոսը, Արթիկում՝ 4329 քաղաքացի, կամ 28.21 տոկոսը։





























