Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի եղբորը՝ Քութբեթթին Գյուլենին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Անադոլու գործակալությունը:
Աղբյուրի տվյալներով՝ նրան ձերբակալել են Իզմիր քաղաքում: Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:





























