Հայաստանի Ոստիկանության մամուլի ծառայությունն ամփոփ տեղեկատվություն է հրապարակվել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների եւ տեղեկություների քննարկման արդյունքների մասին:

Հաղորդագրության համաձայն՝ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական եւ քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 53 տեղեկատվություն, այդ թվում՝

Ըստ փուլերի

Քարոզչության ընթացքում - 5,

Քվեարկության օրը - 48:

Ըստ տարածքների

1. Շիրակի մարզ - 6,

2. Լոռու մարզ - 20,

3. Գեղարքունիքի մարզ - 8, 

4. Վայոց ձորի մարզ - 1,

5. Սյունիքի մարզ - 0,

6. Կոտայքի մարզ - 18:

Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ շարունակելու է ամփոփ տեղեկատվություն տրամադրել ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, դրանց ստուգման եւ արդյունքների մասին:

«Կրկին կոչ ենք անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին:

Հիշեցնում ենք, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում: