Ժամը 17-ի դրությամբ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ընտրություններին մասնակցել է 34776 քաղաքացի: Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Սա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 27.60%-ը: Ընտրացուցակներում 125.983 քաղաքացի է ընդգրկված:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վանաձորում եւ Գյումրիում առաջին ընտրություններն են անցկացվում կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգով): Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթողները կկարողանան նոր քաղաքապետերի նշանակել: