Բաքու իր այցի շրջանակում Հռոմի պապը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի անդամների հետ։
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախագահի ընտանիքի անդամներին նվերներ է մատուցել։
Ֆրանցիսկոս պապը հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիեւին ու նրա կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային իր նվերներից մեկը մի նկար է՝ նվիրված մարդկության գթասրտությանը։ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային Պապը նվիրել է նաեւ Մեքսիկայում պատրաստված ձեռագործ սկուտեղ՝ տուկան թռչունի պատկերով։ Սկուտեղը զարդարված է Հռոմի պապի անունից գրությունով։
Նախագահ Իլհամ Ալիեւը Ֆրանցիսկոս պապին նվիրել է ադրբեջանցի վարպետների ձեռքի աշխատանքներ։

































