Կոտայքի մարզի Գառնի համայնքում հոկտեմբերի 2-ին կայացած գյուղապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ահարոն Սահակյանը:
Հայաստանի ԿԸՀ-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով, նա ստացել է 2 231 ձայն:
Ահարոն Սահակյանի հիմնական մրցակից, գործող գյուղապետ, ԲՀԿ-ական Աշոտ Վարդանյանն ստացել է 1 223 ձայն:
Երրորդ տեղում ՀՅԴ-ական Տիգրան Կարապետյանն է, ով ստացել է 206 ձայն, իսկ ինքնաառաջադրված ակտիվիստ Արուսյակ Այվազյանն ստացել է 188 ձայն:
Նշենք, որ Գառնիում գրանցված է 5 հազար 930 ընտրող, որից քվեարկությանը մասնակցել է 4 066-ը: Անվավեր է ճանաչվել 152 քվեաթերթիկ:





























