Ես սիրում ու սիրելու եմ բոլոր նրանց, ովքեր մեզ ձայն չտվեցին: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է Վանաձորի քաղաքային ընտրություններում քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը:

«Մեր հաջողությունը նվիրում եմ յուրաքանչյուր վանաձորցու,առաջին հերթին այն համաքաղաքացիներիս, նրանք մեզ վստահեցին։ Ես սիրում ու սիրելու եմ բոլոր նրանց, ովքեր մեզ ձայն չտվեցին։ Հավատացած եղեք՝ ես տարբերակում չեմ դնելու վանաձորցիների միջեւ։ Ես կլինեմ բոլորիդ քաղաքապետը»,– գրել է նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների համաձայն Վանաձորի ընտրություններում առաջատարը ՀՀԿ-ն է, որն ստացել է 37,6 տոկոս ձայն: Երկրորդ տեղում «Լուսավոր Հայաստանն» է (27,5 տոկոս), երրորդը «Հայկական վերածնունդն» է (13,34 տոկոս), 4-րդը՝ ԲՀԿ-ն (7,25 տոկոս), ՀՅԴ-ն՝ 6,36 տոկոս:

«Քաղաքացիական պայմանագիրը», «Համախմբումը» եւ ՀԱԿ-ը չեն հաղթահարել 6-տոկոսանոց շեմը, եւ տեղ չեն ունենա Վանաձորի ավագանիում:

Ըստ այդմ Վանաձոր քաղաքի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդը», ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: