«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր Ալ Բաղդադիին փորձել են թունավորել, հայտնում է Iraqi Media News Agency–ն։

«Հետախուզության տարբեր տեղեկությունների համաձայն՝ ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին եւս եւս 3 առաջատար հրամանատարներ թունավորվել են սնունդի մեջ եղած թույնից»,– ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Մոսուլից հարավ–արեւմուտք՝ Սիրիայի սահմանից ոչ հեռու։

«ԻՊ–ը սկսել է ձերբակալություններ իրականացնել շրջանում, որտեղ եղել է Ալ Բաղդադին»,– ասել է աղբյուրը՝ նշելով, որ գրոհայինները ծանր թունավորում ունեն, նրանց տարել են անհայտ մի տեղ։