Վերջին ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ–ն չի վախեցել հին թեկնածուներին փոխարինել երիտասարդ եւ եռանդուն կադրերով։ Այս մասին հոկտեմբերի 3–ին՝ ճեպազրույցի ժամանակ, լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Դրա օրինակը Սեւանի ընտրություններն էին, որտեղ ՀՀԿ–ն աջակցեց անկուսակցական Սարգիս Մուրադյանին, ոչ թե գործող քաղաքապետին, որը ՀՀԿ անդամ էր եւ նույնպես առաջադրվել էր։
«Երբ մեր կուսակցությունը նոր գործիչների ներգրավելու անհրաժեշտություն է տեսնում, չի վախենում դիմել վիրաբուժական միջամտության եւ երիտասարդ արյուն ներարկել»,– ասել է Շարմազանովը։
Նրա խոսքով՝ մյուս կուսակցություններին չի խանգարի նման եզրակացություններ անել մյուսներին իշխանության հետ դավադրության մեջ մեղադրելու փոխարեն։
«Դրա փոխարեն ավելի լավ է եզրակացություններ անել տեղերում սեփական աշխատանքից։ Մենք այդպես էլ արել ենք այն համայնքներում, որտեղ հաջողության չենք հասել։ Դա իսկական կուսակցական մշակույթի օրինակ է»,– ասել է նա։





























