Արթիկում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը:

Հայաստանի ԿԸՀ-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով, Վարագյանն ստացել է 4143 ձայն:

Նրա հիմնական մրցակից ԱԺ պատգամավոր, անկուսակցական (նախկին ԲՀԿ-ական) Մուշեղ Պետոյանն ստացել է 3989 ձայն, ում պաշտպանում էր ՀՀԿ-ն:

Արթիկում ընտրացուցակներում գրանցված ընտրողների թիվը կազմել է 15 343։ Ընտրություններին մասնակցել է 8 493 քաղաքացի։ Անվավեր է համարվել 322 քվեաթերթիկ։

Նշենք, որ Արթիկում իշխանությունը սկզբում որոշել էր սատարել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, սակայն երբ առաջադրվեց ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը, իրավիճակը լարվեց, քանի որ շարքային  ՀՀԿ-ականները որոշել էին աշխատել Վարագյանի օգտին։