Վանաձորում, որտեղ ՀՀԿ-ն չի կարողանալու միանձնյա քաղաքապետ ընտրել, առաջին քայլով կհամագործակցի ՀՅԴ-ի հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Առաջին քայլով մենք գնալու ենք ՀՅԴ-ի հետ համագործակցության եւ կունենանք 15 մանդատ: Ունենք եւս 2 մանդատի կարիք»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ իր տեղեկություններով՝ նույն պրոցեսն ընթանալու է նաեւ ընդդիմադիր դաշտում։
Նշենք, որ Վանաձորում ըստ նախնական տվյալների, 13 մանդատ է ստացել ՀՀԿ-ն, 10 մանդատ՝ «Լուսավոր Հայաստանը», 5 մանդատ՝ «Հայկական վերածնունդը», 3 մանդատ ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 2 մանդատ՝ ՀՅԴ-ն։





























