ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղերլ Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական Նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:

Շնորհավորանքում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:

Թող այս նոր տարին Հայաստանի հրեական համայնքի եւ ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, բարեկեցության եւ հաջողությունների տարի: Թող ավելի ամրապնդվեն մեր ժողովուրդների միջեւ առկա դարավոր կապերն ու փոխըմբռնումը:

Այս պայծառ տոնի առթիվ մեր հրեա հայրենակիցներին եւ ողջ հրեա ժողովրդին մաղթում եմ ամենայն բարիք եւ առաջընթաց»: