Բաքվում տղամարդը զոհվել է՝ փորձելով անակնկալ մատուցել իր սրտի տիրուհուն:

Ըստ vesti.az-ի՝ 1982 թվականին ծնված Անվեր Շիրինովի մարմինը հայտնաբերել են շենքի առջեւ: Պարզվել է, որ Շիրինովն այդ շենքում չի բնակվում, այլ եկել է սիրած կնոջ մոտ:

Պարզվել է նաեւ, որ այդ շենքի չորրորդ հարկում բնակվում է երիտասարդի ծանոթ կինը՝ 1973 թվականին ծնված Յա.Ա-ն: Նա պատմել է, որ Շիրինովի հետ ծանոթացել է մեկ ամիս առաջ: Շիրինովը հյուրընկալվել է կնոջ տանը, միասին ալկոհոլ են օգտագործել, իսկ հետո վիճել են եւ տղամարդը հեռացել է: Դրանից հետո կինը նրան չի տեսել:

Քննիչները, սակայն, ենթադրում են, որ զոհվելու օրը Շիրինովը պատրաստվել է կնոջն անակնկալ մատուցել: Նա փորձել է պատուհանից տուն մտնել, սակայն չի կարողացել պահպանել հավասարակշռությունն ու ցած է ընկել: