Եվրամիության խորհուրդը Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ազատականացման հարցը կքննարկի հոկտեմբերի 5-ին: Այս մասին գրում է Գրուզիա Օնլայնը՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակին: Լրագրողն ակնկալում է, որ քննարկման արդյունքում դրական որոշում կկայացվի:

«Չորեքշաբթի, հավանաբար, Խորհրդին «կանաչ լույս» կտան՝ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ Եվրախորհրդարանի հետ բանակցություններ սկսելու համար»,- գրել է Յոզվյակը:

Լրագրողը նաեւ նշել է, որ Գերմանիան դեռեւս ցանկանում է ավելի շատ խորհրդակցություններ անցկացնել Եվրախորհրդարանի հետ՝ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելուց առաջ:

Այս փուլում Եվրախորհրդարանում այդ հարցով փոփոխությունների կարգավորման վերջնական տարբերակի նախապատրաստական աշխատանքներ են սպասվում: Փաստաթղթի տեքստը պետք է համաձայնեցվի Եվրախորհրդարանի, ԵվրահանձնաԺողովի եւ ԵՄ Խորհրդի ներկայացուցիչների հետ: Դրանից հետո արդեն Եվրախորհրդարանի լիագումար նիստում պետք է քվեարկեն փաստաթղթի օգտին, իսկ հետո այն պետք է հաստատի ԵՄ Խորհուրդը: