Հայաստանի նոտարիուսները նյութական պատասխանատվություն կկրեն փաստաթղթերում սխալների համար։ Այս մասին հոկտեմբերի 3-ին խորհրդարանում ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհանիիսյանը։

Եթե նախկինում հաճախորդի առաջ նոտարիուսի պատասխանատվությունը դիտարկվում էր կանխամտածված սխալների համար, ապա հիմա առաջարկվում է դրանք տարածել նաեւ անփութության պատճառով թույլ տված սխալների վրա։

Նվազագույն ապահովագրական վճարը կազմում է 6 մլրդ դրամ, առավելագույնը՝ նշված ծառայության կրկնակի ծավալի չափով։ Փոխհատուցումների համար կսահմանվի ապահովագրական ֆոնդ։