Պաղեստինի կառավարությունը որոշել է հետաձգել համայնքային ընտրությունները, որոնք պլանավորված էին հոկտեմբերի 8–ին։ Ընտրությունները 4 ամսով հետաձգվել են, որպեսզի միաժամանակ ընթանան Պաղեստինի բոլոր նահանգներում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ՎԱՖԱ գործակալությանը։

Նախօրեին գերագույն դատարանը թույլատրել էր տեղական ընտրություններ անցկացնել միայն Հորդանան գետի Արեւմտյան ափին՝ արգելելով դրանք ՀԱՄԱՍ շարժման հսկողության տակ գտնվող Գազայի հատվածում։

«Նախագահ Մահմուդ Աբասի հետ համաձայնությամբ մենք որոշել ենք հետաձգել ընտրությունները 4 ամսով, որպեսզի դրանց անցկացման համար անրաժեշտ իրավական պայմաններ ստեղծենք»,– ասել է Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալլահը։