ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 3-ին այցելել է «Օրենբուրգսկի» պետական բնական արգելանոց, որտեղ Պրժեւալսկու 6 ձի է բաց թողել առանձնավանդակից։ Պուտինը մեկ դույլ վարսակի կերով մոտեցել է ձիերին։ Սկզբում կենդանիներն անվստահությամբ են մոտեցել ՌԴ նախագահին եւ չեն շտապել լքել վանդակը։ Սակայն հետո վարժվել են նրա ներկայությանը եւ սկսել են ուտել նրա տված կերը, փոխանցում է Lenta–ն։