Հայաստանում ընտրություններով իշխանություն չեն կարողանում փոխել. Այստեղ փողով քվեարկողները ավելի շատ են, քան առանց փողի քվեարկողները եւ նրանց թիվը գնալով շատանում է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամ,անակ նշել է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Նման պայմաններումհասարակության որակն ու դիմադրողականությունն ընկնում է, իսկ նման պայմաններում նա իշխանություն չիկարողանում ձեւավորել: Իսկ քանի որ Հայաստանի ժողովուրդը չի կարողանում իշխանություն ձեւավորել, դա ձեւավորում են այն ուժերն ու կենտրոնները, որոնք շահագրգիռ են իրենց հարմար իշխանություն ձւեավորելու հարցում»,-ասաց քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով, ՀՀ կառավարության ձեւավորման սկզբունքը շատ նման է բաց բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի ձեւավորմանը. Ով ավելի շատ բաժնետոմսեր ունի, նա էլ նշանակում է շատ մարդ. «Քանի որ բաժնետոմսերի մեծ մասը Ռուսաստանի ձեռքում է, այդ երկիրն էլ նշանակեց տնօրենների խորհրդրի նախագահին՝ վարչապետին եւ ԱԳ նախարարին:  Արեւմուտքը եւս ունի իր բաժնետոմսերը, ուստի ստացավ պաշտպանության նախարարի թեկնածուին, որն ավելի ցանկալի է Արեւմուտքի համար, ինչը չի նշանակում, որ նա արեւմտամետ է: Բաժնետերերի թվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Կա նաեւ մեկ բաժնետեր՝ ժողովուրդը, որի բաժնետոմսերը ազատ վաճառվում են բորսայում 10 հազար դրամով, բայց նա այս անգամ մասնակցություն չունեցավ»:

Արմեն Բադալյանը նշեց, որ ներկա կառավարությունը քաղաքական թիմ չէ. «Սրանք տարբեր շահեր ունեցող խմբավորումների մարդկանց մի կառույց է: Կառավարությունը բարեփոխում կանի այնքան, որքան բաժնետերերը կցանկանան»: