Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Գերմանիայի բարձրաստիճան ներկայացուցիչները չորեքշաբթի կհանդիպեն Սիրիայի հակամարտության քաղաքական լուծում մշակելու համար: Այս մասին հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը:

ԱՄՆ-ը նախօրեին հայտարարել է Սիրիայում խաղաղ կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին: Ռուսաստանի ԱԳ նախախարությունից, այդ որոշումը մեկնաբանելով, հայտարարել են, որ դա չի կարող չառաջացնել իրենց խորը հիասթափությունը:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության համաձայն՝ Սիրիայի հարցով Մոսկվայի հետ համագործակցությունը դադարեցնելու Վաշինգթոնի որոշումը վկայում է ստանձնած պարտավորությունները կատարելու ԱՄՆ անընդունակության մասին: ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել, որ ԱՄՆ-ը ահաբեկչական խմբավորումներին կարող է օգտագործել Սիրիայի օրինական իշխանություններին տապալելու համար: