Գերագույն ռադայի փոխխոսնակ Օքսանա Սիրոեդին տեսել են խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ օնլայն գնումներ կատարելիս։ Լուսանկարը, որում երեւում է պատգամավորի պլանշետի էկրանը, հոկտեմբերի 4-ին Facebook–ում հրապարակել է բլոգեր Բոգդան Բորտակովը։

«Կտրվել օնլայն շոփինգից, որպեսզի հայտարարի Լյաշկոյի անունը. Փոխխոսնակի աշխատանքային առօրյան»,– մակագրել է նա լուսանկարը։
«Ստրանա» կայքի փոխանցմամբ՝ Սիրոեդին հետաքրքրում էին տաք զուգագուլպաները։