Մանկության ընկերներ՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ երկրի ՆԳ ներկայիս նախարար Բորիս Ջոնսոնը, որոնց հարաբերությունները վատացել էին ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության հարցում տարաձայնությունների պատճառով, հաշտվել են՝ Երուսաղեմում միասին վիսկի խմելով: Այս մասին հայտնում է Sun բրիտանական տաբլոիդը:

«Նախկին ընկերները եւ Պահպանողական կուսակցությունում առաջնորդության համար պայքարում հակառակորդները, որոնք միմյանց 30 տարի ճանաչում են, Օքսֆորդի համալսարանում սովորելու տարիներից, իջեւանել են King David Hotel հինգաստղանի հյուրանոցում»,- հայտնել է պարբերականը:

Քաղաքական երկու գործիչներն էլ Երուսաղեմ էին եկել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությանը մասնակցելու համար:

Անցած հինգշաբթի պատշգամբում զրույցի ընթացքում, որը տեւել է մինչեւ ուշ գիշեր, Քեմերոնն ու Ջոնսոնը «անկեղծորեն արտահայտել են իրենց հայացքները»՝ մեկը մյուսին մեղադրելով իրենց երբեմնի ընկերությունը կործանելու մեջ, որի մասին ՆԳ նախարարը հետո պատմել է իր ընկերներին:

«Ամեն ինչ իրենց տեղը դնելուց հետո նրանք քննարկել են միջազգային հարցերը եւ հիշել Քեմերոնի վարչապետության լավագույն ու վատագույն պահերը»,- հայտնել է Sun-ը: