Ֆիլիպիններում գործում են ոստիկանության հատուկ ջոկատներ, որոնք վերացնում են այն մարդկանց, որոնք թմրանյութեր են օգտագործում եւ տարածում: Այս մասին հայտնում է Guardian-ը՝ վկայակոչելով վերջին 3 ամիսների ընթացքում 87 սպանությունների մասնակցշած ոստիկաններից մեկին:

Նրա խոսքով՝ Ֆիլիպիններում ստեղծվել է 10 հատուկ ջոկատ, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված են օրենքի 16 պահապաններ, որոնք զբաղված են թմրամոլների, թմրադիլերների եւ այլ հանցագործների «ոչնչացմամբ»:

«Մենք վատ ոստիկաններ եւ վատ մարդիկ չենք: Մենք ընդամենը գործիք ենք, մենք հրեշտակներ ենք, որոնց Աստված դուցե օժտել է այդ վատ հոգիները երկինք վերադարձնելու եւ մաքրագործելու տաղանդով»,- հայտարարել է ոստիկանության սպան:

Պարբերականը նշում է, որ սա առաջին դեպքն է, որ Ֆիլիպինների ոստիկանական սպան արտասահմանյան լրատվամիջոցին տեղեկացնում է երկրի ներքին գործերի մասին, որը նա հանցավորության դեմ պայքարի թույլատրված գործողություն է համարում: