Վաշինգտոնը Սիրիայում չկատարեց համապատասխան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ դադարեցնելով սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցով Մոսկվայի հետ համագործակցությունը: «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից պարտավորությունների չկատարումը եւ Սիրիայում Ռուսաստանի հետ երկկողմ շփումների խզումը ցուցադրեցին ԱՄՆ-ի դիվանագիտության չկայացած լինելը:
«Դիվանագիտությունը համաձայնությունների մշակում, ձեռքբերում եւ իրականացում է: Վաշինգտոնը ստանձնեց ընդդիմության՝ այդ զինյալների հետ աշխատանքը եւ չկատարեց: Ահա թե ինչին է հանգում նրանց դիվանագիտությունը»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:





























