Անցյալ տարի Yahoo Inc-ը գաղտնի ծրագրային ապահովում է ներդրել, որը թույլ է տվել, ԱՄՆ հետախուզության հանձնարարությամբ, որոշակի տեղեկատվություն որոնել իր հաճախորդների ստացած նամակներում: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Կատարելով ԱՄՆ կառավարության գաղտնի հանձնարարականը՝ ընկերությունը սքանավորել է Yahoo Mail-ի միլիոնավոր փոստարկղեր: Փորձագետների կարծիքով՝ սա առաջին դեպքն է, երբ ինտերնետային ընկերությունը համաձայնում է լրտեսել հաճախորդներին՝ ուսումնասիրելով ստացված բոլոր հաղորդագրությունները: Հայտնի չէ, թե հատկապես ինչ տեղեկություն են փնտրել հատուկ ծառայությունները:





























