Լիտվայում մեկնարկել է Սեյմի (խորհրդարան) ընտրությունների նախնական քվեարկությունը։ Քվեարկությունը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 08։00–ին (Երեւանի ժամանակով ժամը 09։00) համայնքային ընտրատեղամասերում։

«Նրանք, ովքեր ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 9-ին, չեն կարողանա քվեարկել իրենց ընտրատեղամասում, կարող են 2 օրվա ընթացքում անել դա երկրի ցանկացած համայնքում»,– ՏԱՍՍ–ին հայտնել են Գլխավոր ընտրական հանձնաժողովից։

Ընտրացուցակներում ներառված է 2 մլն 504 հազար մարդ, ինչը 75 հազարով քիչ է, քան 2012–ին։ Արտասահմանում քվեարկելու համար գրանցվել է 13.3 հազար  Լիտվայի քաղաքացի։

Սեյմը Լիտվայի միապալատ խորհրդարանն է, որում ներկայացվում է 141 պատգամավոր, որոնք ընտրվում են խառը համակարգով՝ մեծամասնական եւ համամասնական։