Պակիստանցի հաքերների խումբը հայտարարել է, որ վերջին շրջանում կոտրել է հնդկական ավելի քան 7 հազար կայք՝ հնդկական կոմանդոսների կողմից Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի վիճելի հատվածում վերջին օպերացիայի վերաբերյալ հաղորգադրություններից հետո: Այս մասին հայտնում է Times of India-ն

Հաքերները համացանցում տարածել են կոտրած կայքերի ցանկը:

Համանման հարձակումների թիրախում են հիմնականում հայտնվել ոչ թե պետական կայքերը, այլ տարբեր ընկերությունների եւ կազմակերպությունների վեբ-էջերը: Դրանց վրա կարճ ժամանակով հայտնվել է Pakistan Haxors Crew խմբավորման լոգոն:

Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հերթական լարվածությունն առաջացել է սեպտեմբերի 18-ին Ջամայում եւ Քաշմիրում Ուրի քաղաքի մոտ տեղակայված դիրքերի վրա հնդկական գումարտակի ռազմական հարձակումից հետո, որի ընթացքում, վերջին տվյալներով, զոհվել է հնդկացի 19 զինծառայող: