Եվրամիության խորհրդում համաձայնության են եկել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու հարցում բանակցային դիրքորոշման շուրջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«ԵՄ մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը հաստատել է Վրաստանին անվիզա ռեժիմ տրամադրելու մասին առաջարկը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ որոշումը կայացրել է ԵՄ մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը, որը հաստատել է ԵՄ խորհրդի բանակցային դիրքորոշումը անվիզա ռեժիմ սահմանելու հարցում։




























